Մայրաքաղաք։ Մանամա
Արժույթ։ Բահրեյնի դինար (BHD)
Ամենամեծ քաղաքներ։ Մանամա
Պաշտոնական լեզուներ։ արաբերեն
Տեղեկություն վիզայի մասին
ՀՀ քաղաքացիները Բահրեյն մուտքի թույլտվություն ստանալու համար կարող են դիմել առցանց կամ Մինսկում գտնվող Բահրեյնի դեսպանատուն ։
Բահրեյնի տուրիստական վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- Արտասահմանյան անձնագիր, առնվազն 6 ամիս վավերականությամբ
- Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․
- 2 գունավոր լուսանկար – 3×4 չափսի
- Նույնականացման քարտ ID (եթե առկա է)
- Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
- Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
- Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից
- Ֆինանսական փաստաթղթեր
- Բանկից տեղեկանք, որը հաստաում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր
18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ
Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝
- Ծննդական և անչափահասի անձնագիր
- Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
- Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն
Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։
Վճարներ
66 $ – Հյուպատոսական վճար
Ծառայությունների արժեքը
20․000դր․ – փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից