240px-Flag_of_Poland_with_coat_of_arms_1980-1990.svg-200x100

Մայրաքաղաք։ Վարշավա

Արժույթ։ Զլոտի (PLN)

Ամենամեծ քաղաքները։ Վարշավա, Կրակով, Լոձ, Վրոցլավ, Պոզնան, Գդանսկ

Պաշտոնական լեզու։ լեհերեն

Տեղեկություն վիզայի մասին

Ըստ ուղևորության նպատակի և տևողության Լեհաստան այցելելու համար ՀՀ քաղաքացիներին  անհրաժեշտ է Շենգենյան կամ Ազգային լեհական վիզա։

  1. C տեսակի վիզա (կարճաժամկետ այցելության համար) – այս տեսակի վիզան անհրաժեշտ է այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են այցելել տվյալ երկիր տուրիստական, գործնական, գիտական, սպորտային նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ ուսումնական նպատակով, հարազատներին այցելելու և տարանցիկ նպատակով տեղաշարժվելու համար։ Այս վիզան թույլ է տալիս մուտք գործել Շենգենյան տարածքի ցանկացած երկիր։

Հայաստանի քաղաքացիները դեպի Լեհաստան Շենգենյան վիզա ստանալու համար կարող են դիմել  Հայաստանում Լեհաստանի դեսպանատուն։ Այցը դեպի Լեհաստան չպետք է գերազանցի 90 օրը( մուտքի առաջին օրվանից 6 ամիս ժամանակահատվածով)։

  1. D տեսակի ազգային-երկարաժամկետ վիզա –  այս տեսակի վիզան տրվում է միայն մեկ մուտքի համար և հնարավորություն է տալիս մնալ այնտեղ 6 ամսվա ընթացքում մինչև 180 օր։ Այս տեսակի վիզան տրվում է մուտքի հետևյալ նպատակների համար՝ գործարարություն, ընտանիքի վերամիավորում, մշակութային գործունեություն, կրթություն, աշխատանք։

Լեհաստանի C տեսակի վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  1. Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 3 ամիս Շենգենյան տարածքից վերադառնալու պահին և ունի ևս 2 ազատ էջ նոր վիզայի համար։
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են) Նաղկինում ստացված Շենգենյան վիզաների պատճեն։
  3. 2 կենսաչափական լուսանկար – 3․5×4.5 չափսի
  4. Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և  մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից
  1. Ֆինանսական փաստաթղթեր
  • Բանկից տեղեկանք, որը հաստաում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
  • Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքի մասին տեղեկանք (անգլերեն լեզվով)
  1. Անշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)
  2. Ամուսնության/ամուսնալուծության վկայական
  3. Ծննդական/ անչափահասի անձնագիր

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի

  1.  Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
  2. Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
  3. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ պարտականությունների ստանձնման մասին, հրավիրվող անձի ներկայությամբ։ Տվյալ հրավերը պետք է հաստատվի հրավիրողի կողմից ոստիկանության՝ օտարերկրացիների հարցերով զբախվող բաժնում։ Հրավերի բնօրինակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիրողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։

Վճարներ

35 EURՕ – Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ եվրոյով Հյուպատոսությունում կամ վիզաների կենտրոնում փաստաթղթերի ներկայացման ժամանակ)

 

Ծառայությունների արժեքը

20000դր – փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում

1500դր– մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)

2000-12500դր– ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից